Սերենա Ուիլյամսը մեկնաբանել է Մարգարիտա Գասպարյանի նկատմամբ տարած հաղթանակը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԹենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող ամերիկուհի Սերենա Ուիլյամսն այսպես է մեկնաբանել ԱՄՆ բաց առաջնության 2-րդ փուլում ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանի նկատմամբ տարած հաղթանակը (6:2, 6:4):
«Ամեն օրն ինձ համար նոր արկածախնդրություն է: Դա վերաբերում է և՛ այս մրցաշարին, և՛ մրցաշրջանին: Գասպարյանը հիանալի խաղաց ընդունման ժամանակ: Նախկինում ես զսպում էի ինձ, երբ ոչինչ չեր ստացվում, բայց հիմա պատրաստ եմ պայքարելու մինչև վերջ: Զգում եմ, որ այդ փոքր սայթաքումներն ինձ օգնում են հասկանալ, թե ինչ պետք չէ անել հաջորդ անգամ:
Ես մտածում եմ միայն իմ խաղի մասին: Քանի դեռ չեմ հասել իդեալական վիճակին, չեմ հանգստանալու: Կարևոր չէ այն, որ 20 անընդմեջ միավորներ եմ կորցնում: Հիմա կարևորն այն է, որ ամեն ինչ լավ է ընթանում, ես այստեղ եմ և թենիս եմ խաղում», - ասել է ամերիկացի թենիսիստուհին:
Սերենա Ուիլյամսի հաջորդ մրցակիցը նրա հայրենակից Սլոան Սթիվենսն է, որը 2-րդ փուլում 2:0 հաշվով վստահ հաղթել է բելառուսցի Օլգա Գովորցովային՝ 6:2, 6:2: