Կարճատեւ հավաքներ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները կչափեն միմյանց ուժերը:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականները ապրիլի 27-28-ը Երեւանում կանցկացնեն կարճատեւ ուսումնամարզական հավաք, որն կավարտեն 60 րոպեանոց (30x30) երկկողմանի խաղով:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այդ նպատակով թիմ է հրավիրել 16 ֆուտբոլիստ.
Դարպասապահներ` Ստեփան Ղազարյան («Բանանց»), Մայիս Ազիզյան («Իմպուլս»), պաշտպաններ` Վահագն Մինասյան, Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»), Ալեքսանդր Թադևոսյան, Աղվան Մկրտչյան, Հրայր Մկոյան («Միկա»), Էդուարդ Կակոսյան («Բանանց»), կիսպաշտպաններ` Արարատ Առաքելյան («Բանանց»), Արտակ Գրիգորյան, Դավիթ Գրիգորյան («Ուլիս»), Արմեն Պետրոսյան («Միկա»), հարձակվողներ` Սամվել Մելքոնյան («Բանանց»), Մարկոս Պիզելի («Փյունիկ»), Նարեկ Բեգլարյան («Միկա»), Գեւորգ Նռանյան («Իմպուլս»):
Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւն իր տրամադրության տակ կունենա 18 ֆուտբոլիստ:
Նշենք, որ ազգային հավաքականը կանցկացնի մեկ մարզում (ապրիլի 27-ին), իսկ երիտասարդականը` երկու (ապրիլի 27-ին կեսօրից հետո, 28-ին` առավոտյան), իսկ ապրիլի 28-ին, ժամը 17:00-ին, «Հանրապետական» մարզադաշտում թիմերը կանցկացնեն երկկողմանի հանդիպում: