Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ընդդիմություն չունենալը մեր ամենամեծ դժբախտությունն է․պատգամավոր (տեսանյութ)

«Մարդիկ տրվում են մանիպուլյացիաներին և դժգոհության ալիք է առաջանում»,-այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը՝ անդրադառնալով  ԿԳՄՍ նախարարության դեմ բողոքի ակցիաներին և նախարարի հրաժարականի պահանջին։

Նրա խոսքով՝ դժգոհությունների մեծ մասը ստի և կեղծիքի հետևանք է, նաև համոզված է՝ նախարարությունը ամեն ինչ անում է, որպեսզի ունենանք որակյալ կրթական համակարգ։

Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին, ընդդիմադիր դաշտից թեժ աշնան վերաբերյալ հայտարարություններին, Մանուկյանը նշեց՝ այդ հայտարարություններին լուրջ չի վերաբերվում և որևէ մտավախություն չունի։

«Ընդդիմություն չունենալը մեր ամենամեծ դժբախտությունն է»,-նշեց Մանուկյանը։

Մանուկյանը համոզված է՝ ընդդիմադիր դաշտից հնչող քննադատությունները քրեական գործերին՝ քաղաքական աստառ տալու նպատակ ունեն․

«Մարդը խնդիրը բարձրաձայնում է ոչ թե, որ խնդիր գոյություն ունի, այլ խնդիրը բարձրաձայնում է նրա համար, որպեսզի իր քրեական գործերը կոծկի և ասի , որ իրեն քրեական հետապնդման են ենթարկում»։

Պատգամավորը նշեց նաև՝ Սահմանադրական դատարանի թեկնածուների վերաբերյալ արդեն որոշում ունի, հնչած քննադատություններն ու քննարկումներն էլ համարում է առողջ և դրական։