Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Զարմացա, որ Վահրամ Ավետիսյանն ասաց՝ մոտեցումների տարբերություն է եղել. Վլադիմիր Վարդանյան (տեսանյութ)

ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի հետ հանդիպում «Իմ քայլը» խմբակցությունում եղել է. լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Պարոն Խունդկարյանի հետ մենք բազում հարցեր ենք քննարկել: Նրա թեկնածության քննարկումն ԱԺ-ում հենց դրա համար է նախատեսված, որպեսզի պատգամավորներն ընկալում ձևավորեն՝ արդյոք այդ մարդը համապատասխանում է ՍԴ դատավորի պաշտոնին, արդյոք նա այն մարդն է, ում ցանկանում ենք տեսենել ՍԴ-ում»։

Հանձնաժողովի նախագահը վստահեցրեց՝ Երվանդ Խունդկարյանի հետ հանդիպումը բավական դրական մթնոլորտում է անցել, վերջինս սպառիչ պատասխաններ է տվել իմքայլական պատգամավորների հարցերին:

Քվերակության վերաբերյալ Վարդանյանն ասաց, որ միասնական որոշման մասին խոսք լինել չի կարող, յուրաքանչյուրը քվեարկելու է իր համոզմունքներին համապատասխան։

«Ա1+»-ը Վարդանյանից հետաքրքրվեց՝ Կառավարության նախկին թեկնածու Վահրամ Ավետիսյանի հետ պատկերացումների և համոզմունքների ինչ տարբերության մասին է խոսքը։ Վարդանյանը նախ նշեց, որ թեկնածությունը հետ կանչելը Ավետիսյանի որոշումն է եղել, ապա հավելեց, որ զարմացել է Ավետիսյանի հայտարարությունից՝ մոտեցումների հետ կապված, որովհետև բոլորի պատկերացումն այն է եղել, որ ՍԴ-ն պետք է լինի ապաքաղաքականացված, ժողովրդավարական արժեքներ պաշտպանող դատարան։