Բացել լրահոսը Փակել լրահոսը
aUCJdAF0ZUWuFMEq
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ավինյանը ներկայացրեց «Change.org»-ի հայկական տարբերակը (տեսանյութ)

«Change.org»-ն արդեն ունի իր հայկական տարբերակը՝ «Հանրագիր․հայ»։

«Կառավարության հսկողությամբ գործարկվել է «Հանրագիր․հայ» էլեկտրոնային հարթակը, որի միջոցով մեր քաղաքացիները կարող են ներկայացնել տարբեր ոլորտների վերաբերյալ խնդիրների լուծման տարբերակներ կամ օրինակ մատնանշել պետական գործիչների թերացումները»,-նշում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կառավարության հերթական նիստում: Նա է վարում նիստը, քանի որ վարչապետն արձակուրդում է։

Փոխվարչապետը նաեւ հայտնեց, որ  ՄԱԿ-ի էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչի համաձայն Հայաստանը 193 երկրների ցանկում զբաղեցնում է 68-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով դիրքերը 19 նիշով․

«Մենք ցանկանում ենք էլեկտրոնային կառավարման գործիքների միջոցով էլ ավելի խթանել քաղաքացիների մասնակցությունը որոշումների կայացման գործում։ Շարունակելու ենք աշխատանքներ տանել էլեկտրոնային կառավարման ներդրման նպատակով»,-ասաց նա։

Ի դեպ. «Հանրագիր․հայ» կայքում բոլոր քաղաքացիները կարող են իրենց հարցերն ու առաջարկություններն ուղղել այս կամ այն որոշումների հետ կապված և ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները