Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայտնի են Հենրիխ Մխիթարյանի թիմի առաջիկա մրցակիցները. սեպտեմբերի 27-ին «Յուվենթուսն» է

Իտալիայի ֆուտբոլի Ա սերիան հրապարակել է 2020-21թթ առաջնության խաղացանկի նախնական տարբերակը: Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport թերթը, մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 20-ին: 

Հռոմի «Ռոման», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, առաջին տուրում կհյուրընկալվի «Վերոնային»: Իսկ արդեն 2-րդ տուրում, որը նախատեսված է սեպտեմբերի 27-ին, «գայլերը» սեփական դաշտում կընդունեն երկրի չեմպիոն «Յուվենթուսին»՝ Քրիշտիանու Ռոնալդուի գլխավորությամբ: 

«Ռոմայի» և «Լացիոյի» միջև կայանալիք հռոմեական դերբիները կկայանան հաջորդ տարի: Առաջինը նախատեսված է 2021 թվականի հունվարի 17-ին, երկրորդը՝ մայիսի 16-ին: Ա սերիայի հերթական առաջնությունը կավարտվի եկող տարվա մայիսի 23-ին: