«Մանչեսթեր Սիթիի» սեփականատերը պատրաստ է 700 մլն եվրոյի պայմանագիր կնքել Լիոնել Մեսիի հետ
Աջակցիր «Ա1+»-ին«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին համաձայնության է եկել City Football Group հոլդինգի հետ, որին պատկանում է «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբը: Այդ մասին հայտնում է Daily Record-ը:
Ըստ աղբյուրի՝ կողմերը պայմանավորվել են կնքել հնգամյա պայմանագիր: Արգենտինացի ֆուտբոլիստն այդ ընթացքում ստանալու է 700 միլիոն եվրո աշխատավարձ: Ակնկալվում է, որ 33-ամյա հարձակվողը երեք տարի կանցկացնի «Մանչեսթեր Սիթիում», ապա երկու մրցաշրջան կխաղա «Նյու Յորք Սիթիում», որը նույնպես պատկանում է նույն հոլդինգին:
City Football Group-ը Լիոնել Մեսիին առաջարկել է աշխատավարձի մի մասը վճարել բաժնետոմսերով, սակայն խաղացողը կարող է նախընտրել միայն կանխիկ վճարումը, քանի որ հոլդինգի բաժնետոմսերի գնահատման հետ կապված խնդիրներ կան:
Լիոնել Մեսին բարսելոնական ակումբի համակարգում է 2003 թվականից: Այդ ընթացքում նա 10 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 14 անգամ՝ Իսպանիայի գավաթակիր և Սուպերգավաթակիր, չորս անգամ հաղթել է ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում:
Գործող պայմանագրով արգենտինացին տարեկան վաստակում է 50 միլիոն եվրո: