Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Դավթյանը` Եվրոպայի չեմպիոն

Սպորտ

Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքում կայացած մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես եկան Հայաստանի երիտասարդ մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահան Վարդանյանը:

Նրանք բազմամարտում հաղթահարեցին առաջին փուլը եւ մտան եզրափակիչ: Այստեղ Վահան Վարդանյանը զբաղեցրեց 13-րդ տեղը, իսկ Արթուր Դավթյանը` 19-րդ: Այդպիսով, Վահանը հայտնվելով առաջին 14 մարմնամարզիկների մեջ, իրավունք նվաճեց մասնակցելու այս տարի Սինգապուրում կայանալիք պատանեկան օլիմպիական առաջին խաղերին:

Առանձին գործիքների վրա գերազանց հանդես եկավ Արթուր Դավթյանը: Նա հենացատկում գրավեց առաջին տեղը եւ դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ նզույգաթափի վրա 3-րդ տեղը կիսեց գերմանացի Դանիել Վեյներտի հետ: Օղակների վրա մեր մարզիկները գրավեցին համապատասխանաբար 7-րդ եւ 8-րդ տեղերը:

Մեծահասակների մրցաշարին մասնակցած Վահագն Դավթյանը հանդես եկավ միայն օղակների մրցումներին: Նա որակավորման փուլում զբաղեցրեց 3-րդ տեղը, սակայն եզրափակիչում այդ հորիզոնականը զիջեց բուլղարացի Իորդան Յովչեւին: