Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջին կորուստը Բաքվում

Սպորտ

Այսօր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում սկսվեց բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի մարզիկները:

Ավաղ, մեր բռնցքամարտիկների համար մեկնարկն անհաջող ստացվեց: 57 կգ քաշային Կարեն Տոնականյանն առաջին իսկ մարտում պարտվեց անգլիացի Հենրի Հարլի Թոմասին եւ դուրս մնաց պայքարից:

Այսօր ռինգ կմտնեն նաեւ 48 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 54 կգ քաշային Հովհաննես Բաչկովը եւ Հրայր Մաթևոսյանը (60 կգ), որոնք կհանդիպեն համապատասխանաբար Նուրբեկ Աբլազովի (Ղրղըզստան), Էդգարաս Սկուրդելիսի (Լիտվա) եւ Խուան Կարասկոյի (Արգենտինա) հետ։

Առաջին փուլում 51 կգ քաշային Նարեկ Աբգարյանի մրցակիցն է եգիպտացի Հեշամ Մահմուդը: Նրանց մարտը կկայանա ապրիլի 28-ին: 64 կգ քաշային Արթուր Քիրաջյանը մրցելու է Գերմանիայի դրոշի տակ հանդես եկող Արայիկ Մարությանի հետ։ Այս մրցամարտը կկայանա վաղը։

Հավելենք, որ բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցելու ցանկություն են հայտնել 90 երկրների 466 մարզիկներ: