Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիային» հայտնի դարձավ նաև Եվրոպայի լիգայի իր մյուս հավանական մրցակիցը

Ֆուտբոլի եվրոպական միության գրասենյակում այսօր տեղի է ունեցել նաև Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի վիճակահանությունը։

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան», որը 2-րդ փուլում ընդունելու է Լյուքսեմբուրգի «Ֆոլա Էշ»-ին, հաջողության հասնելու դեպքում 3-րդ փուլում իր հարկի տակ կխաղա արդեն Սլովենիայի չեմպիոն «Սելյեի» հետ։

Նշենք, որ այս փուլերում հաղթողը որոշվում է մեկ խաղի ընթացքում։ Որակավորման 2-րդ փուլի «Արարատ-Արմենիա» - «Ֆոլա Էշ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին, «Հանրապետական» մարզադաշտում։ Որակավորման 3-րդ փուլի խաղերը նախատեսված են անցկացնել սեպտեմբերի 24-ին։

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում 0։1 հաշվով զիջել էր Կիպրոսի «Օմոնիային» և մեխանիկորեն տեղափոխվել Եվրոպայի լիգայի 2-րդ փուլ։