Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis 1.09.
A A
Սպորտ

Ֆրանսիացի թենիսիստ Բենուա Պերը դխգոհ է ԱՄՆ բաց առաջնության կազմակերպիչներին

Ֆրանսիան ներկայացնող թենիսիստ Բենուա Պերը հանվել է ԱՄՆ թենիսի բաց առաջնությունից, քանի որ նրա մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Մարզիկն այժմ նվազագույնը 10 օրով պետք է ինքնամեկուսացվի: Սակայն, Բենուա Պերը քննադատել է ԱՄՆ առաջնության կազմակերպիչներին:

«Ես ինձ շատ լավ եմ զգում, հիվանդության որևէ նախանշան չունեմ: Չեմ վախենում ասել, որ անհասկանալի բաներ են կատարվում թեստավորման կեղծ փուչիկներում», - իր Իստագրամում գրել է թենիսիստը:

Առաջնության կազմակերպիչները սահմանափակումներ են մտցրել նաև 7 թենիսիստների համար, որոնք շփում են ունեցել ֆրանսիացու հետ: Նրանց թվում է ֆրանսուհի Քրիստինա Մլադենովիչը, որը միայն կարող է մասնակցել խաղերին, իսկ ահա մարզվել չի կարող: