Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+miki
A A
Սպորտ

Լոնդոնի «Արսենալը» ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ է տվել Հենրիխ Մխիթարյանին

Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբն չի պատրաստվում երկարաձգել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ կնքած պայմանագիրը, որն ավարտվելու է 2021 թվականի հունիսի 30-ին:

Ինչպես հայտնում է Forzaroma կայքը, անգլիական ակումբն այլևս փոխհատուցում չի ակընկալում հայ ֆուտբոլիստի դիմաց և պատրաստ է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ տալ նրան, երբ կավարտվի պայմանագրի ժամկետը: Դա նշանակում է, որ 2021 թվականին Հենրիխ Մխիթարյանը մեխանիկորեն կդառնա «Ռոմայի» լիարժեք ֆուտբոլիստը:

Մեր ֆուտբոլիստն այն կապակցությամբ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.

«Հարգելի՛ ընկերներ, ուրախ եմ տեղեկացնել, որ մշտական պայմանագիր եմ կնքել «Ռոմայի» հետ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Արսենալին», թիմի անձնակազմին, միլիոնավոր «զինագործներին», բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ վերջին մեկուկես տարվա ընթացքում։ Առանձնահատուկ շնորհակալություն Արսեն Վենգերին ինձ թիմ բերելու ու վստահելու համար։ Հիմա նոր մարտահրավեր ունեմ՝ երկրորդ մրցաշրջանը Ա Սերիայում։ Սիրում եմ այս քաղաքը, ակումբը, երկրպագուներն իմ սրտում են։ Ես կներդնեմ իմ բոլոր ջանքերը, որ մեր նպատակներն իրականություն դառնան», - գրել է Մխիթարյանը։