Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_20200825_121039
A A
Մշակույթ

Ստամբուլից վերադարձած «հայ գլուխները» Երեւանում մշտական տեղ չեն գտնում

Նորարարական փորձառական արվեստի կենտրոնի դիմաց  տեղադրվել են 12 մեծ,
կոպիտ տաշվածքով քանդակներ։  

Հեղինակը քանդակագործ, ինստալացիա և վիդեո արտիստ Սոնիա Պալասանյանն է, ով նաև ամուսնու՝  Էդուարդ Բալասանյանի հետ ՆՓԱԿ-ի համահիմնադիրն է։  

Դրանք այն  քարեր են, որոնք  ներկայացվել են 2015 թվականին Ստամբուլի  Մոդեռն արվեստի համալիրում՝ «Քարերի Լռությունը» խորագրմամբ ։ 

Տասներկու  գլուխները մարմնավորում են  հայ մտավորականներին, որոնք 1915 թ ապրիլին ձերբակալվել և  գլխատվել էին։

Էդուարդ Բալասանյանը, նայելով բակում  տեղադրված քարերին, ցավով նշում է՝   Թուրքիայի կառավարությունը  ժամանակին   չի առարկել այս աշխատանքի ցուցադրմանը, այլև հովանավորել է, իսկ մեր երկրում  տեղ չի գտնվում։

 «Հիմա մենք Հայաստանում չգիտենք որ նախարարություն դիմել, որ կազմակերպվի քանդակների տեղադրման վայրը։ Դիմել ենք Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որ քանդակները տեղափոխենք էնտեղ, ցուցադրության դրվեն, սակայն շատ դժվար գործընթաց էր պահանջում և այդպես էլ մնաց», - պատմում է նա։

 Ի դեպ,  Սոնիա Պալասանյանը, Ստամբուլի բիենալեի ժամանակ, իր աշխատանքը ներկայացնելիս,  ասել է. «Սրանք մասնատված մարմինների մասեր են, որոնք լուռ հսկման են նստել իրենց իսկ թաղմանը, այն քաղաքի մատույցներում, որտեղից նրանք քշվել են, անհետացել և ոչնչացվել են 100 տարի առաջ»։

IMG_20200825_121109.jpg (6.48 MB)

 

Screenshot 2020-08-26 at 14.10.48.jpg (147 KB)