Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Բազմահազարանոց երթ Բեռլինում ՝ ընդդեմ կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության վարած քաղաքականության (տեսանյութ)

Կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով Գերմանիայի մայրաքաղաքում ընթանում էր բողոքի երթ ՝ ընդդեմ կառավարության :

«Վիրուսը՝  իշխանությունների հնարածն է».

Նման և այլ կարգախոսների ներքո հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Բեռլինի փողոցներ:

 

Բեռլինում հազարավոր մարդիկ շաբաթ օրը մասնակցել են կորոնավիրուսի պատճառով ուժի մեջ մտցված սահմանափակումների դեմ անցկացված բողոքի ցույցին:

Երկրում ուժի մեջ են մտցված դիմակներ կրելու եւ սոցիալական հեռավորություն պահպանելու կանոններ:

Կեսօրին ոստիկանությունը պահանջել է դադարեցնել ցույցը այս կանոններն անտեսելու պատճառով: Ցույցը հիմնականում անցել է խաղաղ, սակայն վերջում ոստիկանությունն իրականացրել է մի շարք ձերբակալություններ: Քաղաքի իշխանությունները փորձել էին արգելել ցույցն այն մտավախությամբ, որ դրա ընթացքում կարող են անտեսվել անվտանգության համար նախատեսված պայմանները, սակայն դատարանը մերժել է արգելելու մասին որոշումը:

Մայրաքաղաքում անցկացված ցույցին մասնակցել է 18 հազար մարդ: Չնայած Գերմանիայում չի արձանագրվել կորոնավիրուսի այնպիսի նոր ալիք, ինչպես գրանցվել է եվրոպական մի շարք երկրներում, այս երկրում եւս վարակի աճ է նկատվում: Ցույցի կազմակերպիչը Շտուտգարթից գործող Քուերդենքեն շարժումն է: Ֆեյսբուքում ավելի քան 16 հազար հետեւորդ ունեցող այս խմբավորման անդամները հաղորդակցվում են ‘’Թելեգրամ’’-ի կոդավորված գրառումներով: Խմբավորումը պնդում է, որ կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները ոտնահարում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, որոնք իրենց են տրված Գերմանիայի սահմանադրությամբ:

Ցուցարարները ստանում են նաեւ Ռոբերտ Քենեդի կրտսերի աջակցությունը: Պատվաստանյութերի դեմ պայքարի ակտիվիստ Քենեդին ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության կողմից երկրի նախագահի նախկին թեկնածու, ներքին ահաբեկչության զոհ դարձած Ռոբերտ Քենեդիի որդին է ու նույն կերպ զոհված նախկին նախագահ Ջոն Քենեդիի զարմիկը:

Նա իր մասնակցությունն է բերել Բեռլինի ցույցերին եւ հանդես եկել ելույթով: Սակայն կորոնավիրուսի դեմ պայքարն ուժգնացնելու նպատակով երկրի կանցլեր Անգելա Մերքելը եւ երկրի դաշնային բոլոր 16 երկրամասերը դիմակ չկրելու դեպքում սահմանել են առնվազն 50 եվրոյի չափով տուգանք: Մինչեւ հաջորդ տարի հետաձգվում են հասարակական բոլոր հանդիպումները: