Բացել լրահոսը Փակել լրահոսը
118618388_919552518555565_4186153719699584078_o (1)
A A
Պաշտոնական

Աշխատանքային այցով «Խոսրովի անտառ» պետական արգելոցում» եմ. Ռոմանոս Պետրոսյան

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Աշխատանքային այցով «Խոսրովի անտառ» պետական արգելոցում» եմ:
Շրջայցս մեկնարկեց ՊՈԱԿ-ի Վեդի քաղաքում տեղակայված վարչական շենքում գտնվող թանգարան կարճատև այցելությամբ:

Թանգարանում ներկայացված է արգելոցի ֆլորան և ֆաունան:

Թանգարանում ներկայացված են նաև «Գոռավանի ավազուտներ» և «Խոր Վիրապ» պետական արգելավայրերը իրենց բնորոշ բուսատեսակներով և կենդանատեսակներով:

Այցելե՛ք թանգարան, գիտաշխատողները ամենայն մանրամասնությամբ ձեզ կներկայացնեն ցուցադրվող բոլոր նմուշներն ու հետաքրքիր գիտաճանաչողական տեղեկություններ կհաղորդեն արգելոցի մասին»: