Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԱԻՆ-ի աշխատակիցների շրջանում կա կորոնավիրուսից մահվան երկու դեպք. Ֆելիքս Ցոլակյան (տեսանյութ)

Ռայնիսի փողոցում տեղի ունեցած պայթունի հետ կապված քննություն է գնում, հաստատված փաստ չկա։ Այս մասին ԱԺ -ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ հավելելով, որ հավանաբար եղել է գազի արտահոսք։

Ցոլակյանը նաև տեղեկացրեց, որ ԱԻՆ-ի բյուջեն 2021 թվականին կավելանա 300 մլն-ից ավելի գումարով, նրա խոսքով՝ դրանք այն ծախսերն են, որոնք իրենց շատ անհրաժեշտ են։

Նշենք, որ Ցոլակյանն ԱԺ-ում մասնակցում էր 2021 թվականի բյուջեի ծրագրի դռնփակ քննարկմանը։ Ցոլակյանը նշեց, որ ԱԻՆ-ը կադրային խնդիր չունի , այս տարի ակադեմիա դիմողները անհամեմատ շատ են։

Նախարարը նշեց նաև, որ ունեն տեխնիկայի խնդիր, որի ձեռքբերումը նախատեսված չէ 2021 թվականի բյուջեով։ Ցոլականի խոսքով՝ արտակարգ դրության պայմաններում ԱԻՆ-ը օգնել է՝ շտապօգնության զանգերին պատասխանելով, նաև ԱԻՆ-ի մոտ 150 աշխատակից ընդգկված է պարետատան զանգերի կենտրոնի աշխատանքներում․

«ԱԻՆ-ը կատարում է նաև առանձին տեղամասերի քիմմաքրման աշխատանքներ, մինչև հիմա մոտ 138 հազար օբյկետներում կատարել ենք ախտահանում, Երևանի և մյուս բոլոր քաղաքի կանգառներում և ախտահանումներ ենք անում, նաև բանկերի, սուպերմարկետների մուտքերի մոտ»։

ԱԻՆ-ի աշխատակիցների շրջանում կա կորոնավիրուսից մահվան երկու դեպք, հայտնեց Ցոլակյանը։ Մեր հարցին, թե նոր ստեղծվող Ներքին գործերի նախարարի պաշտոնում իր անունն է շրջանառվում, Ցոլակյանը պատասխանեց՝ նման քննարկում չկա։