Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+kairat
A A
Սպորտ

«Նոան» խոշոր հաշվով պարտվեց «Կայրաթին» և դուրս մնաց Եվրոպայի լիգայից

Հայաստանի ֆուտբոլի գավաթակիր «Նոան» պարտվեց Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի խաղում:

Ալմաթիում կայացած հանդիպումը հաջող սկսվեց մեր թիմի համար, և արդեն 9-րդ րոպեին Կիրիլ Բորը բացեց հաշիվը: Սակայն նոացիների ուրախությունը շատ կարճ տևեց և երեք րոպե անց դաշտի տերերի ղրղըզ ֆուտբոլիստ Գուլյիգիտ Ալիկուլովը վերականգնեց հավասարությունը:

Այնուհետև աչքի ընկավ «Կայրաթի» նորեկ, բրազիլացի փորձառու հարձակվող Վագներ Լավը: Նա նախ առաջ մղեց իր թիմին, ապա ամարպնդեց առավելությունը: Հանդիպման վերջին րոպեին ուկրաինացի Ադերինսոլա Էսեոլան հաշիվը դարձրեց 4:1:

Այդպիսով, «Նոան» Եվրոպայի լիգայի իր նորամուտի խաղում խոշոր հաշվով պարտություն կրեց և ժամանակից շուտ դուրս մնաց պայքարից: