Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կառավարություն
A A
Տնտեսություն

5 միլիոն դրամ աջակցություն ՝ զոհվածների ընտանիքներին

Կառավարության արտահերթ նիստի ժամանակ որոշում ընդունվեց փոփոխություններ և լրացումներ անել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում»:  

Տարածքային կառավարման և ենթակառուցվածնքերի նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հայտնեց, որ կփոխհատուցվի գնդակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով գյուղացիների կորցրած կամ ոչնչացված ցանկացած տեսակի գույք:

Ինչպես նաև, միանվագ դրամական աջակցություն կցուցաբերվի այն քաղաքացիներին, ովքեր ռազմական գործողությունների արդյունքում ձեռք են բերել առաջին, երկրորդ կամ երրորդ կարգի հաշմանդամություն, համապատասխանաբար ՝ երեք, երկու և մեկ միլիոն դրամի չափով:

Զոհվածների ընտանիքներին միանվագ դրամական աջակցություն կցուցաբերվի հինգ միլիոն դրամի չափով:

Նախարարի տեղակալը նշեց, որ աջակցությունը կգործի 16 համայնքների, մասնավորապես՝ 38 բնակավայրերի մասշտաբով: