Բացել լրահոսը Փակել լրահոսը
65454
A A
Հասարակություն

Չգիտենք՝ ումից բողոքենք՝ նախկինի՞ց, ներկայի՞ց, թե՞ ապագայից․ ակցիա Կառավարության մոտ (տեսանյութ)

Երևանի Եկմալյան փողոցի բնակիչներն այսօր կրկին Կառավարության դիմաց էին։

Նրանք պնդեցին՝ թեև մի քանի ամիս առաջ խոստացել էին իրենց հարցով զբաղվել, սակայն մինչ այսօր որևէ դրական տեղաշարժ չկա։

Հիշեցնենք, որ Եկմալյան փողոցի մի քանի  շենքերի բնակիչների բնակարանները շուրջ 15 տարի առաջ գերակա շահ են ճանաչվել՝ բազմաբնակարան շենքեր կառուցելու համար, սակայն նրանք մինչ օրս խոստացված որևէ փոխհատուցում, բնակարան չեն ստացել։

Բնակիչները սրտնեղած էին, որ իրենց ակցիաների մասին հրապարակումների ներքո՝ մեկնաբանություններում, օգտատերերն իրենց վիրավորում են

«Ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը հասկանա, որ մենք չենք եկել ողորմություն ուզելու, իրենց տներում նստած մեկնաբանություններ են գրում, չեն հասկանում, որ այս ժողովուրդը 15 տարի անտուն է մնացել։  Ո՛չ փոխհատուցում ենք ստացել, ո՛չ որևէ վարձ»,-նշեց բնակիչներից մեկը՝ հիշեցնելով, որ նախկինում ասում էին՝ ներդրող կլինի, կվճարի բնակիչներին, ներդրողը եկավ, թույլ չտվեցին բարձրահարկ կառուցել։

Բնակիչներից մեկի խոսքով՝ մոտ 27 ընտանիք կա, որոնց  պետք է բնակարաններով ապահովել

«Մեր հաշվարկներով՝ մոտ 36 հազար դոլար վարձի փող ենք տվել, եթե հիմա մեզ փոխհատուցեն, մեր պարտքերը չենք կարողանալու տալ, ու ամեն օր գնալով ավելանում է, ամեն տարի պայքարում ենք՝ մտածելով, որ այս տարի կլինի, մյուս տարի կլինի»։

Բնակիչները հստակ պատասխան են ակնկալում Կառավարությունից՝ իրենց փոխհատուցոմ տրվելու է, թե ոչ, իրենց խնդրով զբաղվում են թե ոչ․

«Մենք չգիտենք՝ ումից բողոքենք՝ նախկինի՞ց, ներկայի՞ց, թե՞ ապագայից»,- ասում են նրանք։