Բացել լրահոսը Փակել լրահոսը
118248569_1536791396493927_7772752282849124843_n
A A
Պաշտոնական

Վանաձորի 19-րդ դպրոցի մեկ մասնաշենքը վերակառուցվում է որպես մանկապարտեզ

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, ՀՀ կառավարության միջոցներով,  Լոռու մարզի Վանաձոր քաղաքում իրականացնում է  մանկապարտեզի վերակառուցում: 

Վանաձորի Րաֆֆու անվան 19-րդ դպրոցի մեկ մասնաշենքը վերակառուցվում է որպես մանկապարտեզ, մինչ այժմ այնտեղ գործում էր համայնքի ենթակայությամբ նախադպրոցական ուսումնական հաստատություն. շենքային վատ պայմանների պատճառով այցելում էր ընդամենը 50 երեխա, վերակառուցումից հետո մասնաշենքը կծառայի նույն նպատակին` ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելով ավելի քան 120 երեխայի համար:
 

Ծրագրի ամբողջ արժեքը կազմում է շուրջ 110 միլիոն դրամ, որից 90 միլիոն դրամը հատկացվել է ՀՀ կառավարության կողմից, իսկ մնացած գումարը՝ Վանաձոր համայնքի կողմից: Ծրագրի կառավարումն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից: