Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԲԸՏՄ տեսչական մարմին
A A
Պաշտոնական

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» խախտել է ջրօգտագործման թույլտվության պահանջները, հարուցվել է վարչական վարույթ․ ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցներն, այսօր Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության հրապարակման, Քաջարան գյուղի բնակիչների ահազանգի վերաբերյալ, իրականացրել են ուսումնասիրություն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի արտադրական նպատակով տրամադրված ջրօգտագործման թույլտվության՝ Ողջի գետի ջրառի կետում։ Այս մասին տեղեկացանում է քաղաքացիական նախաձեռնությունը։

Պարզվել է որ Ընկերությունը չի ապահովում էկոլոգիական թողքը՝ խախտելով ջրօգտագործման թույլտվության պահանջները։

Հարուցվել է վարչական վարույթ։