A
A
Ճապոնիայում կրկին հանրությանը կներկայացնեն «Տոկիո–2020»-ի օլիմպիական ջահը
Աջակցիր «Ա1+»-ին«Տոկիո–2020»-ի կազմկոմիտեն որոշել է սեպտեմբերի 1-ից հանրությանը կրկին ներկայացնել օլիմպիական ջահը: Այդ մասին հայտնում է Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի պաշտոնական կայքը։
Նախատեսվում է այն տեղադրել օլիմպիական թանգարանում, որը գտնվում է Տոկիոյի Ազգային նոր մարզադաշտի հարևանությամբ: Թանգարանում կցուցադրվեն նաև նախկինում Ճապոնիայում անցկացված օլիմպիական խաղերի՝ «Տոկիո-1964»-ի, «Սապորո-1972»-ի և «Նագանո-1998»-ի ջահերի նմուշները: Այցելուների թիվը սահմանափակ կլինի, իսկ տոմսերը պետք է ամրագրել նախապես։
Հիշեցնենք, որ այս տարի Ճապոնիայի Ֆուկուսիմայում ջահը կարճ ժամանակով ցուցադրվել էր մարզասերներին, սակայն կորոնավիրուսի տարածման պատճառով կազմկոմիտեն որոշել էր փակել մուտքը այցելուների համար։ Կրակի գտնվելու վայրը ներկայումս գաղտնի է պահվում։