Բացել լրահոսը Փակել լրահոսը
118399265_4570150686358293_8877471072339779498_o
A A
Պաշտոնական

Հանքի լցակույտերը լցվում են հենց Ողջի գետի ափին. ահազանգ

Հայկական բնապահպանական ճակատը հայտնում է, որ ահազանգ են ստացել Քաջարան գյուղից այն մասին, որ պղնձամոլիբդենային կոմբինատը հենց գյուղի մոտ ինչ-որ շինարարություն է սկսել՝ ամենայն հավանականությամբ նոր ջարդիչ կայան կառուցելու նպատակով։

«Հանքի լցակույտերը լցվում են հենց Ողջի գետի ափին՝ գյուղի տներից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա։ Բացի այդ գյուղացիները պնդում են, որ գետի ջուրն ամբողջովին վերցնում են խողովակների մեջ, որի հետևանքով գետն ըստ էության ցամաքում է։
Ողջի գետի չորացման փաստն ու վիճակը կարող եք տեսնել այս ուղիղ եթերի հենց սկզբում՝ https://www.facebook.com/…/vb.10003054456…/342526720108811/…

Ահազանգը փոխանցում ենք ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ ներկայացված փաստերն ուսումնասիրելու և դրանց օրինականությունը պարզելու նպատակով»։