Բացել լրահոսը Փակել լրահոսը
ջուր
A A
Մարզեր

Արմավիրցիները 1 խմ ջուրը գնում են 10 հազար դրամով (տեսանյութ)

Այս ազդանշանն ազդարարում է խմելու ջրի մուտքը թաղամաս։ Ազդանշանին ծանոթ են փոքրից մեծ: Անկախ օրվա ժամից, հատկապես ամառվա տապին, այս ձայնն ամենասպասվածն է արմավիրցիների համար։ Մեկ դույլ ջուրը վաճառվում է 100 դրամով։

Թալինից ջուր գնող վարորդները մեկ ցիստեռնը (5 տոննա տարողությամբ) գնում են 1500 դրամով։ Արմավիրի մարզում մեկ լիտրը վաճառում 10 դրամով։

Արմավիրցիները շուրջ 20 տարի է ծորակից ջուր չեն խմում
 
Մոտ երկու տասնամյակ է, Հոկտեմբերյանի և Բաղրամյանի շրջանների բնակիչները խմելու ջուրը գնել են ավտոցիստեռներից։ Բացառություն էր կազմում Արմավիր քաղաքը, որտեղ խմելու ջուրը մատակարարվում էր Զևայից և Ապարանից։ Անկախության առաջին տարիներից ջուր գնողների բանակը լրացրեցին նաև արմավիրցիները։ Ապարանից եկող ջրամատակարարման խողովակներն ապամոնտաժվեցին, իսկ Զևայի ջուրը սկսեց չբավարարել ազգաբնակչությանը։
 
Տարիներ հետո, Գերմանիայի կառավարության ծրագրով, Արմավիր քաղաքից հյուսիս փորատվեցին խորքային հորեր: Սկսվեց Արմավիր քաղաքի և հարակից գյուղերի շուրջօրյա ջրամատակարարումը։ Կարելի էր ենթադրել, որ սրանով Արմավիր քաղաքը, հարակից գյուղերի հետ միասին, խմելու ջրի խնդիրը 100 տոկոսով լուծեց։ Սակայն … Պարզվեց, որ արտեզյան ջրերն իրենց կոշտության պատճառով այնքան էլ պիտանի չեն խմելու համար։
 
Ինչո՞ւ չեն խմում ծորակի ջուրը
 
«24-ժամյա ջրամատակարարումը դեռ չի նշանակում խմելու ջուր ունենալ,- ասում է Արմավիր քաղաքի բնակչուհի Անահիտ Սիմոնյանը, և վստահեցնում, - երբ 90-ականներին օրական երկու ժամ ջուր էին տալիս, շատ ավելի մաքուր ու օգտակար էր խմելու համար։ Արդեն 10 տարի է, ամեն առավոտ իմ առաջին գործը ջուր գնելն է»,- ասում է տիկին Անահիտն ու վրդովված հեռանում։
 
Ջրի իրենց հերթին սպասող Անահիտի հարևանները շարունակում են. «Մատակարարվող ջրի հետ ավազ է գալիս, տարայի մեջ մեկ օր մնալուց հետո նստվածք է ունենում, տարան դեղնում, մամռակալում է, ծորակներն էլ երկու ամիսը մեկ քայքայվում, շարքից դուրս են գալիս։ Հիմա պատկերացնու՞մ եք էդ ջուրը, եթե խմենք, մեր օրգանիզմում ինչ կկատարվի»,- ասում է տիկին Արուսը։
 
Մանրամասները Արմավիրի Ալտ հ/ը պատրաստած նյութում՝ այստեղ