A
A
«Բավարիան» հաղթեց «ՊՍԺ»-ին և 6-րդ անգամ նվաճեց չեմպիոնների լիգայի գավաթը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում տեղի ունեցած ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի եզրափակիչում Մյունխենի «Բավարիան» մրցեց Փարիզի «ՊՍԺ»-ի հետ և առավելության հասավ 1:0 հաշվով: Հանդիպման միակ գոլը 59-րդ րոպեին խփեց մյունխենցիների ֆրանսիացի հարձակվող Քինգլսի Կոմանը:
Այդպիսով, «Բավարիան» 6-րդ անգամ նվաճեց չեմպիոնների գավաթը և այդ ցուցանիշով հավասարվեց նախորդ խաղարկության հաղթող «Լիվերպուլին»: Փարիզի «ՊՍԺ»-ն առաջին անգամ հանդես եկավ եզրափակիչում և չկարողացավ անմիջապես տիրել Եվրոպայի գլխավոր մրցանակին: