Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ոստիկանները Երևանում հրավառության 3 դեպք են հայտնաբերել (տեսանյութ)

Օգոստոսի լույս 21-ի գիշերը ՊՊԾ գնդի ոստիկաններն ու Արաբկիրի համայնքային ոստիկանները հրավառության երեք դեպք են հայտնաբերել. մեկը՝ Աջափնյակ, մյուսները՝ Արաբկիր վարչական շրջանում։

Տարբեր առիթներով Հակոբ Հակոբյան, Հալաբյան և Հովսեփ Էմինի փողոցներում հրավառություն իրականացրած անձինք հայտնաբերվել են։ Նրանցից մեկը` ոստիկանության Մաշտոցի, մյուսները Արաբկիրի բաժնում ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Նշենք, որ Հալաբյան փողոցում հրավառություն իրականացրած անձին հայտնաբերել է ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի մի ոստիկան, որն այդ ժամանակ ծառայության չի եղել։

Ոստիկանության ծառայողների զգոնությունը չի թուլանում նույնիսկ ծառայությունից դուրս, ուստի կրկին հորդորում ենք խստագույնս պահպանել համակեցության կանոնները։