Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատը» կմեկնի Իրաք

Սպորտ

Թեհրանի «Արարատ» կանանց բասկետբոլային թիմը, որը Իրանի Իսլամական Հանրապետության 2009 թ չեմպիոնն է, հանդես կգա Արեւմտյան Ասիայի խաղերի բասկետբոլի մրցաշարում: Այն կանցկացվի Իրաքում: Այդ մասին տեղեկացնում է ՀՄ «Արարատ» կազմակերպության մամուլի ծառայությունը:

Խաղերին լավագույնս պատրաստվելու համար հայկական թիմն այժմ ուսումնամարզական հավաք է անցկացնում Քիշ կղզում, որը կավարտվի ապրիլի 23-ին:

Հետո «Արարատը» կմեկնի Սիրիա, որտեղ կանցկացնի մի քանի ընկերական հանդիպումներ: Ուսումնական հավաքն ու սիրիական մրցելույթները ամբողջովին ֆինանսավորել են Իրանի սպորտի նախարարությունն ու բասկետբոլի ֆեդերացիան: