Մրցակիցները հայտնի են
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Ավստրիայի մայրաքաղաք Վիենայում կմեկնարկի ձյուդոյի Եվրոպայի թիմային եւ անհատական առաջնությունները:
Հայաստանից մրցաշարին կմասնակցեն 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը, 66 կգ Արմեն Նազարյանը եւ 73 կգ Արտյոմ Բաղդասարյանը:
Արդեն տեղի է ունեցել վիճակահանությունը, եւ հայտնի են դարձել մեր ձյուդոիստների մրցակիցները: Հովհաննես Դավթյանն առաջին փուլում կմրցի Շվեդիայի ներկայացուցիչ Օլե Սունդստյոմի հետ: Այս զույգի հաղթողը կհանդիպի Յանիսլավ Գերչեւ (Բուլղարիա) - Օկտավիան Նակու (Մոլդովա) զույգի հաղթողի հետ:
Արմեն Նազարյանի մրցակիցը բուլղարացի Մարտին Իվանովն է: Հաջողության դեպքում մեր մարզիկը կհանդիպի Էնրիկո Պարլատի (Իտալիա) - Շալվա Կարդավա (Վրաստան) մրցամարտի հաղթողի հետ:
Արտյոմ Բաղդասարյանը վիճակահանությամբ ազատ է մնացել առաջին փուլում, իսկ երկրորդում նրա մրցակիցը կդառնա Կշիշտով Վիլկոմիրսկի (Լեհաստան) - Անդրեա Ռեգիս (Իտալիա) զույգի հաղթողը:
Հայազգի ձյուդոիստ Հարություն Սարգսյանը (81 կգ) այս մրցումներում հանդես կգա Ուկրաինայի դրոշի ներքո, իսկ Ֆլորա Մխիթարյանը (78 կգ)` Ռուսաստանի:
Ի դեպ, Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, որը ձյուդոի մեծ սիրահար է, բացի այդ միջազգային կարգ ունի, պատրաստվում է այցելել Վիենա եւ դիտել Եվրոպայի առաջնության մրցամարտերը: