Հոլանդացին` փրկիչ
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ երկրորդ խաղում Մյունխենի «Բավարիան» 66 հազար երկրպագուների ներկայությամբ մեծ դժվարությամբ հաղթեց Ֆրանսիայի «Լիոնին»` 1:0: Միակ գոլը 70-րդ րոպեին հեռահար հարվածով խփեց Արիեն Ռոբենը:
Ի դեպ, հոլանդացի հարձակվողը դարձել է մյունխենցիների իսկական փրկիչը: Հենց նրա խփած գոլերի օգնությամբ է «Բավարիան» նախորդ երկու փուլերում հաղթահարել իտալական «Ֆիորենտինային» ու անգլիական «Մանչեսթր Յունայթեդին»: Եվ ահա, նա առաջին հաղթանակը պարգեւեց իր թիմին կիսաեզրափակիչ առաջին խաղում, որն էլ կարող է վճռորոշ դեր խաղալ նաեւ պատասխան խաղում:
Գերմանացիների գլխավոր մարզիչ, հոլանդացի մասնագետ Լուիս վան Գալը խաղից հետո հայտարարեց, որ այս հաղթանակը կրկին ապացուցեց, որ ներկայիս «Բավարիան» Եվրոպայի ուժեղագույն թիմերից է: «Լիոնի» գլխավոր մարզիչ Կլոդ Պյուելը, որը «Բավարիային» համեմատել էր անխափան գործող մեքենայի հետ, հանդիպման ավարտից հետո խոստովանեց, որ դաշտի տերերն իրենց բուռն գրոհներով պարզապես ուժասպառ արեցին իր խաղացողներին: