Բացել լրահոսը Փակել լրահոսը
118155122_1524357071083312_7047861359197819255_n (1)
A A
Պաշտոնական

Արտաշատի ԲԿ-ն վերադառնում է իր բնականոն աշխատանքին. Գարիկ Սարգսյանն այցելել է կենտրոն

Մարտի 31-ից վերապրոֆիլավորված և որպես ինֆեկցիոն կենտրոն գործող Արտաշատի բժշկական կենտրոնը վերադառնում է իր բնականոն աշխատանքին: Այդ մասին հայտնում են ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից:

Այսօր կենտրոն այցելեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Մարզպետարանի առողջապահության և սոցապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանի, կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանի, փոխտնօրենների և բաժանմունքների վարիչների մասնակցությամբ անցկացված հանդիպման ընթացքում մարզպետը շնորհակալություն հայտնեց ԲԿ-ի ողջ անձնակազմին, տնօրեն Հայկ Համբարձումյանի գլխավորությամբ՝ մասնագիտական բարձր պատրաստվածության, բարեխիղճ ու նվիրված աշխատանքի համար:

-Համավարակի դեմ տարվող լարված ու անձնազոհ պայքարում, դուք ձեր ակտիվ դերակատարությունը ունեցաք այս ամիսների ընթացքում՝ պատվով հաղթահարելով ձեր առջև դրված խնդիրը: Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել ձեզ՝ անձնազոհ ու հերոսական աշխատանքի համար,-մասնավորապես նշեց պարոն Սարգսյանը:

Մասնագիտական թիմին նվիրված ու եռանդուն աշխատանքի համար իր շնորհակալությունը հայտնեց կենտրոնի տնօրենը՝ ընդգծելով մարզպետ Գ. Սարգսյանի և պատկան մարմինների մշտական ուշադրությունն ու հոգածությունը՝ մեր աշխատանքի հանդեպ:

-Մեր ծանր ու դժվարին աշխատանքի ընթացքում մենք մշտապես զգում ենք Ձեր աջակցությունը, ինչը մեծապես օգնում է մեր աշխատանքին: Պատրաստ ենք այսուհետ ևս պատվով կատարելու մեր առաքելությունը՝ հավատարիմ մնալով բժշկի վեհ առաքելությանը,- նշեց պրն Համբարձումյանը:

Այնուհետև ծավալված անկեղծ զրույցի ընթացքում ներկաները բարձրաձայնեցին իրենց հուզող խնդիրները, ինչպես նաև շնորհակալություն հայտնեցին պարոն Սարգսյանին և բոլոր աջակիցներին՝ մշտական հոգատարության համար: