Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռաֆիկ-Մկրտչյան
A A
Հասարակություն

Մահկանացուն է կնքել «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Ռաֆիկ Մկրտչյանը

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը խոր կսկիծով հայտնում է, որ իր մահկանացուն կնքեց քաղաքական խորհրդի անդամ Ռաֆիկ Մկրտչյանը:
Մեր սիրելի Ռաֆիկի կորուստը մեծ հարված է թե՛ կուսակցությանը, թե՛ ընտանիքին, թե՛ ընկերներին ու նրան ճանաչողներին: Նա սիրելի ընկեր էր, սիրելի հայր, սիրելի ամուսին, սիրելի պապիկ: Ի խորոց սրտի ցավակցում ենք մեր ընկերոջ վաղաժամ մահվան կապակցությամբ և մեր զորակցությունն ենք հայտնում նրա հարազատներին: