Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հռոմն էլ առանց Նալբանդյանի

Սպորտ

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը չնայած հայտավորվել էր Բարսելոնայի միջազգային մրցաշարում, սակայն շատ հնարավոր էր այն բաց թողներ վնասվածքի պատճառով:

Այդպես էլ եղավ: Անվանի թենիսիստը երեկ չներկայացավ ավստրիացի Յուրգեն Մելցերի հետ մրցամարտին:
Ավելին, նրա անձնական բժիշկը հայտարարել է, որ Դավիթը չի մասնակցի նաեւ հաջորդ շաբաթում Իտալիայի մայրաքաղաք Հռումում մեկնարկող սուպերմրցաշարին:
Բարսելոնայում անցկացված բժշկական ստուգման ժամանակ 28-ամյա մարզիկի մոտ հայտնաբերվել է ձախ ծնկի մկանների ջլի մոտ 4 դյույմանոց ճեխքվածք: