Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաժարական տվեցին

Սպորտ

Երեւանի «Կիլիկիա» թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն ու նրա առաջին օգնական Արմեն Տոնոյանը հրաժարական են տվել:

«Կիլիկիայի» մամուլի ծառայությունից «Ա1+»-ի թղթակցին այդ առիթով հայտնեցին, որ մարզիչները երեկ հրաժարականի դիմում են ներկայացրել ակումբի ղեկավարությանը, որն այսօր ընդունվել է:
Պատճառների մասին ակումբն ու մարզիչներն ոչինչ չեն հայտնում: Այժմ թիմը մարզում է գլխավոր մարզչի մյուս օգնականը` Արմեն Մարտիրոսյանը:

Ի դեպ, լուրեր են պտտվում, որ հրաժարական է տվել նաեւ Կապանի «Գանձասարի» գլխավոր մարզիչ Սլավա Գաբրիելյանը, սակայն ակումբի գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանը մեր հետ հեռախոսազրույցի ժամանակ հերքեց այդ լուրը: