A
A
«Էրեբունին» հաղթեց «Գյումրիին»
Աջակցիր «Ա1+»-ինԿայացել են Հայաստանի ֆուտզալի առաջնության 15-րդ տուրի հանդիպումները:
Երեւանի «Էրեբունին» 16:8 հաշվով հաղթեց «Գյումրիին», իսկ առաջնության ետնապահ «Հրազդանն» իր հարկի տակ պարտության մատնեց «Եվրոպային»` 7:3: Մրցաշարի ընդգծված առաջատար «Քախսին» այս տուրում ազատ էր:
15-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 34 միավորով գլխավորում է «Քախսին»: Երկրորդ տեղում է «Էրեբունին»` 26 միավոր, իսկ ահա «Գյումրին», «Եվրոպան» եւ «Հրազդանը» բավական ետ են մնացել երկու առաջատարներից (դրանք միասին վաստակել են նույնքան միավոր, որքան «Էրեբունին»):