Բացել լրահոսը Փակել լրահոսը
5692187
A A
Քաղաքականություն

Բելառուսում նախագահական ընտրություններ են

Այսօր, օգոստոսի 9-ին, ընթանում են Բելառուսի նախագահի ընտրությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Անցկացվում է նախագահական ընտրությունների քվեարկության հիմնական օրը: Արտահերթ քվեարկությունը կայացել է օգոստոսի 4-ից 8-ը ։
 
Բելառուսի նախագահի պաշտոնին հավակնում են պետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն, «Говори правду» հասարակական շարժման համանախագահ Անդրեյ Դմիտրիեւը, խորհրդարանի ստորին պալատի նախկին պատգամավոր Աննա Կանոպացկայան, տնային տնտեսուհի Սվետլանա Տիխանովսկայան եւ «Բելառուսական Սոցիալ-դեմոկրատական Գրամադա» կուսակցության նախագահ Սերգեյ Չերեչենը:
 
Ընտրությունները համարվում են կայացած, եթե դրանց մասնակցել է քվեարկության ցուցակներում ընդգրկված ընտրողների ավելի քան 50 տոկոսը: Նախագահը համարվում է ընտրված, եթե նրա օգտին քվեարկել են քվեարկությանը մասնակցած քաղաքացիների կեսից ավելին: