Պայքար 20 մլն համար
Աջակցիր «Ա1+»-ինԴանիայի «Ռանդերսը», որի կազմում հանդես են գալիս հայազգի ֆուտբոլիստներ Ռոբերտ Արզումանյանն ու Յուրա Մովսիսյանը, երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ երկրի առաջնությունում` հյուրընկալվելիս պարտության մատնելով իր հիմնական մրցակիցներից մեկին` «Սյոնդերլանդին»` 1:0: Մեր խաղացողներից մասնակցեց միայն Յուրա Մովսիսյանը, իսկ Ռոբերտ Արզումանյանը մնաց պահեստայինների նստարանին:
«Ռանդերսը» 28-րդ տուրից հետո առայժմ զբաղեցնում է նախավերջին` 11-րդ տեղը եւ գտնվում է վտանգավոր գոտում: Հարկ է նշել, որ Ռոբերտ Արզումանյանի ու Յուրա Մովսիսյանի թիմն 2010 թ շատ հաջող են հանդես գալիս եւ արդեն անցկացրած 10 խաղում տարել է 6 հաղթանակ, իսկ 4-ն ավարտել է ոչ-ոքի: Սակայն առջեւից ընթացող երկու թիմերը` «Սյոնդերլանդն» ու «Օրխուսը» 2 միավոր ավելի են վաստակել:
Ակումբի գործադիր տնօրեն Յակոբ Նիլսենը նշել է, որ եթե թիմը դուրս մնա ուժեղագույն խմբից, ապա կկորցնի 20 մլն դանիական կրոն: