Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յոթ մեդալ

Սպորտ

Հունաստանի Նեա Մուդանիա քաղաքում ավարտված սամբոյի Եվրոպայի երիտասարդական եւ պատանեկան առաջնություններում Հայաստանի սամբիստները ընդհանուր առմամբ նվաճեցին 7 մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Բոլորից հաջող հանդես եկավ 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը, որը հաղթելով իր բոլոր մրցակիցներին` հռչակվեց Եվրոպայի երիտասարդների չեմպիոն: Արծաթե մեդալ նվաճեց Մհեր Կարապետյանը (75 կգ), բրոնզե` Ալեքսանդր Բալայանը (պատանիների առաջնություն, 56 կգ), Արեն Անտոնյանը (57 կգ), Արմեն Ադամյանը (68 կգ), Դավիթ Գրիգորյանը (82 կգ) եւ Արտուշ Մկրտչյանը (+100 կգ):

Հիշեցնենք, որ երիտասարդական առաջնությանը մասնակցելու իրավունք ունեին 1990-91 թթ ծնված սամբիստները, իսկ պատանեկանին` 1992-93 թթ ծնվածները: