Երկրորդ տեղում
Աջակցիր «Ա1+»-ինՏափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականը 2010 թ աշխարհի առաջնության 3-րդ դիվիզիոնի
«Բ» խմբի մրցաշարի եզրափակիչում պարտվեց Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետության թիմին եւ զբաղեցրեց ընդամենը 2-րդ տեղը:
Մեր հոկեյիստները հաջող սկսեցին հանդիպումը եւ առաջինը աչքի ընկան: Սակայն հյուսիսկորեացիները դեռեւս առաջին խաղակեսում վերականգնեցին հավասարակշռությունը, ապա առաջ անցան հաշվի մեջ` 2:1: Երկրորդ 20 րոպեներին հյուրերն ավելի ամրապնդեցին իրենց առավելությունը 4:2, իսկ երրորդում տակտիկապես գրագետ գործեցին եւ անառիկ պահեցին սեփական դարպասը: Խաղավերջում նրանք օգտվելով մեր հոկեյիստների սխալից, հաշիվը դարձրին 5:2:
Այդպիսով, մեր ընտրանին ոչ միայն չկարողացավ բարելավել իր կարգավիճակը եւ նվաճել 2-րդ դիվիզիոնի ուղեգիր, այլեւ դուրս մնաց 2014 թ ձմեռային օլիմպիական խաղերի ընտրական փուլից: Այդ իրավունքը նվաճեցին ԿԺԴՀ-ի հոկեյիստները:
3-րդ դիվիզիոնի «Բ» խմբի մրցաշարի բրոնզե մեդալակիր դարձավ ՀԱՀ-ի հավաքականը, որն 3-րդ տեղի համար խաղում հաղթեց Մոնղոլիայի ընտրանուն` 8:3: