Եզրափակիչում` Հայաստան - ԿԺԴՀ
Աջակցիր «Ա1+»-ինՏափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականը 2010 թ աշխարհի առաջնության 3-րդ դիվիզիոնի «Բ» խմբի մրցաշարի վերջին խաղում, ինչպես եւ սպասվում էր, հեշտությամբ հաղթեց Մոնղոլիայի ընտրանուն: Պարզապես մնում էր պարզել, թե մեր հոկեյիստները քանի գոլ կխփեն մրցաշարի ամենաթույլ մրցակցի դարպասը: Այսօր մարզահամերգային համալիրում կայացած խաղում Հայաստանի հավաքականը բավարարվեց 15:0 հաշվով:
Այդպիսով, մեր ազգային թիմը տանելով երեք անընդմեջ հաղթանակ, վստահ գրավեց առաջին տեղը: Երկրորդ տեղը զբաղեցրեց եւ եզրափակիչ խաղի ուղեգիր նվաճեց Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետության (ԿԺԴՀ) հավաքականը:
Եզրափակիչ հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին, ժամը 20:00-ին: Իսկ չորս ժամ առաջ տեղի կունենա 3-րդ տեղի համար հանդիպումը ՀԱՀ եւ Մոնղոլիայի հավաքականների միջեւ:
Հիշեցնենք, որ առաջին տեղը գրաված թիմը եկող տարի հանդես կգա 2-րդ դիվիզիոնի մրցաշարում, բացի այդ կնվաճի 2014 թ ձմեռային օլիմպիական խաղերի ընտրական փուլին մասնակցելու իրավունք: