«Փյունիկը» գլխավորեց աղյուսակը
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր կայացան ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի 4-րդ տուրի բոլոր չորս հանդիպումները:
Երեւանի «Փյունիկը», սեփական հարկի տակ հաղթելով Երեւանի «Ուլիսին»` 1:0, վաստակեց 10 միավոր եւ սկսեց միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Այդ միակ գոլը 44-րդ րոպեին խփեց բրազիլացի հարձակվող Մարկոսը: Հիշեցնենք, որ երեք օր առաջ թիմերը հանդիպել էին գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում, եւ այն նույնպես ավարտվել էր փյունիկցիների առավելությամբ` 2:0:
Երկրորդ տեղ բարձրացավ Աշտարակի «Միկան», որը հյուրընկալվելիս նվազագույն` 1:0 հաշվով պարտության մատնեց Գյումրիի «Շիրակին»: Առաջնությունում իր անդրանիկ հաղթանակը տարավ մրցաշարի նորեկ Դիլիջանի «Իմպուլսը», որն Երեւանի «Հրազդան» մարզադաշտում ի հաշիվ Ռոմեո Ջենեբյանի խփած միակ գոլի առավելության հասավ Երեւանի «Կիլիկիայի» նկատմամբ: Կապանի «Գանձասարը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց սեփական հարկի տակ` այս անգամ զիջելով Երեւանի «Բանանցին»` 1:2:
Մրցաշարային աղյուսակ
Խ Մ
- 1. Փյունիկ 4 10
- 2. Միկա 4 9
- 3. Բանանց 4 7
- 4. Ուլիս 4 7
- 5. Կիլիկիա 4 6
- 6. Իմպուլս 4 4
- 7. Գանձասար 4 3
- 8. Շիրակ 4 0
Լավագույն ռմբարկուներ
Սամվել Մելքոնյան («Բանանց»)` 4
Էդուարդո դոս Սանթոս («Բանանց»)` 3
Արսեն Ավետիսյան («Գանձասար »)` 3
Կայացան նաեւ 1-ին խմբի 2-րդ տուրի խաղերը:
Երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Երեւանի «Արարատը», որը սեփական հարկի տակ պարտության մատնեց «Շիրակ-2»-ին`1:0: Մնացած խաղերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. «Իմպուլս-2» - «Միկա-2»` 2:4, «Շենգավիթ» - «Փյունիկ-3»` 2:2, «Բանանց-2» - «Գանձասար-2»` 1:0:
Մրցաշարային աղյուսակը գլխավորում են «Արարատն» ու «Բանանց-2»-ը, որոնք վաստակել են 6-ական միավոր: