Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առանց Հայաստանի

Սպորտ

Մոսկվայում առաջին անգամ անցկացվեց ձյուդոյի Եվրոպայի թիմային առաջնություն ոստիկանների եւ զինվորականների միջեւ:

Մրցաշարին հանդես եկան 9 երկրների 15 թիմեր, ընդ որում` դրանցում կարող էին ընդգրկվել միայն 35-60 տարեկան ոստիկան եւ զինվորական ձյուդոիստները: Ավաղ, Եվրոպայի այս առաջնության անդրանիկ մրցաշարին չմասնակցեցին Հայաստանի ներկայացուցիչները:

Աշխարհամասի չեմպիոնի կոչումը նվաճեց ՌԴ ոստիկանության թիմը, որը եզրափակիչում 5:0 «չոր» հաշվով հաղթեց ՌԴ ներքին զորքերի թիմին: Հաղթողների կազմում կար նաեւ մեկ հայազգի ձյուդոիստ, հանձինս Ալեքսանդր Կարախանովի:

Բրոնզե մեդալներին տիրեցին Ուկրաինայի ներքին գործերի եւ Ադրբեջանի հարկային նախարարության թիմերը, որոնք պարտության մատնեցին համապատասխանաբար Ռուսաստանի փրկարար ուժերի եւ Ավստրիայի ոստիկանների հավաքականներին:

Մրցաշարի կազմակերպիչները վերջում ավտոմեքենաների եւ բնակարանի բանալիներ հանձնեցին անցած տարի ՌԴ-ում զոհված մի քանի ոստիկանների այրիներին: