Հոլանդացին դավաճանեց բելգիացիներին
Աջակցիր «Ա1+»-ինՀոլանդացի հանրահայտ մասնագետ Դիկ Ադվոկատը մոտ ժամանակներս կգլխավորի Ռուսաստանի հավաքականը, որն Հայաստանի ազգային թիմի մրցակիցներից մեկն է Եվրոպայի 2012 թ առաջնության ընտրական մրցաշարում: Այդ մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները:
Բանն այն է, որ Դիկ Ադվոկատն այսօր միակողմանի չեղյալ է համարել Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կնքած պայմանագիրը եւ հրաժարվել շարունակել աշխատել այդ երկրի ընտրանու հետ: Դա զարմացրել է Բելգիայի ֆուտբոլային ղեկավարներին:
Հոլանդացի մարզիչն այդ առիթով հայտարարել է, որ լավ չի վարվել Բելգիայի ՖՖ-ի հանդեպ, սակայն միաժամանակ խոստովանել է, որ ինքն ավելի լավ է ճանաչում Ռուսաստանի, քան Բելգիայի ֆուտբոլը (նա ժամանակին մարզել է Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ» թիմը):
Լրատվամիջոցները նշում են, որ Ռուսաստանի ֆուտբոլի միությունը վաղուց բանակցություններ է վարում Ադվոկատի հետ, եւ որ այն մոտենում է ավարտին: Ըստ նախնական տվյալների` հոլանդացի մարզիչն իր աշխատանքի համար տարեկան կստանա 5 մլն եվրո: Նրա նախորդը, նույնպես հոլանդացի մասնագետ Գուս Հիդինկը, տարեկան վաստակում էր 7 մլն եվրո: