Մեկ աղջիկ, 17 տղա
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Հունաստանի Նեա Մուդանիա քաղաքում կմեկնարկի սամբոյի Եվրոպայի երիտասարդական եւ պատանեկան առաջնությունները, որոնց կմասնակցեն Հայաստանի 18 մարզիկ-մարզուհիները:
Մեր հանրապետությունն այս մրցումներում կներկայացնեն Տիգրան Կիրակոսյանը, Արա Մելքոնյանը, Վոլոդյա Ղանդիլյանը, Արա Երիբեկյանը, Մհեր Կարապետյանը, Արմեն Ադամյանը, Անդրանիկ Պետրոսյանը, Հակոբ Մարգարյանը, Գրիգոր Մխիթարյանը, Հայկ Կիրակոսյանը, Արմեն Անտոնյանը, Դավիթ Գրիգորյանը, Էդգար Կարապետյանը, Արտյուշ Մկրտչյանը, Գեւորգ Յաղուբյանը, Ալեքսանդր Բալայանը, Աշոտ Դանիելյանը եւ, միակ աղջիկ Ասյա Լալազարյանը:
Հայաստանի հավաքականների գլխավոր մարզիչն է Վովիկ Խոջայանը, մարզիչները` Հայկ Ավետիսյանը եւ Աղասի Գալստյանը: Առաջնության մրցամարտերը կսպասարկի մեր մրցավար Էդուարդ Ասլանյանը: Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է սամբոյի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը:
Երիտասարդական առաջնությանը մասնակցելու իրավունք ունեն 1990-91 թթ ծնված սամբիստները, իսկ պատանեկանին` 1992-93 թթ ծնվածները: Մրցումները կանցկացվեն 40 քաշային կարգերում` 10-ական յուրաքանչյուր մրցաշարում: Այսօր մրցումներ կանցկացվեն 12 քաշային կարգերում: Առաջնությունը կավարտվի ապրիլի 18-ին:
Ի դեպ, Ռուսաստանի հավաքականները, որոնք կմասնակցեն լրիվ կազմով, իրենց կազմում ընդգրկել են հայազգի սամբիստներ. երիտասարդական առաջնությանը կմասնակցեն Դավիթ Խաչատրյանը եւ Արամ Գրիգորյանը, աղջիկների մրցաշարին` Անահիտ Արշակյանը: