Բացել լրահոսը Փակել լրահոսը
1200px-Khor_Virap_Monastery3
A A
Հասարակություն

Հանգիստը Հայաստանում. ինչի՞ց են դժգոհում քաղաքացիները

Կորոնավիրուսը հարկադրեց հայաստանցիներին ամառային հանգստի տարբերակներ փնտրել երկրի ներսում:
 
Սա մի կողմից հրաշալի հնարավորություն էր՝ ծանոթանալու Հայաստանի գեղեցիկ ու չբացահայտված զբոսավայրերին՝ զուգահեռ նպաստելով թե՛ ներքին տուրիզմի զարգացմանը, թե՛ օգնելով զբոսաշրջային ոլորտին, որը, ըստ ոլորտի ներկայացուցիչների, համավարակի արդյունքում ծայրահեղ ծանր վիճակում է հայտնվել:
 
Զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչները նշում են, որ ոլորտում ծանր իրավիճակ է, շատ հյուրատներ դատարկ են: Ու չնայած կանխատեսումներին, որ իրավիճակով պայմանավորված՝ ներհայաստանյան հանգստի գները կնվազեն, շատերը բողոքում են, որ Հայաստանի տարածում հանգստի մեկնելը պարզապես մատչելի չէ:
 
«Ա1+»-ը հարցում անցկացրեց, պարզելու համար, թե մեկնե՞լ են արդյոք հանգստի մեր հայրենակիցները եւ գո՞հ են ներքին տուրիզմից, թե՞ ոչ: 
 
Եւ հետաքրքրական է, որ հարցվածների մեծ մասը նշել է, որ չի մեկնել հանգստի, քանի որ գները բարձր են: Այդպես է պատասխանել մեր հարցմանը մասնակցած քաղաքացիների 39 տոկոսը:
 
31 տոկոսը նշել է, որ մեկնել է հանգստի, գոհ են:
 
Հարցմանը մասնակցածների 19 տոկոսը նշել է, որ նոր են պատրաստվում մեկնել հանգստի:
 
11 տոկոսն էլ ներհայաստանյան հանգստի մեկնել է, սակայն գոհ չի մնացել: