A
A
Նալբանդյանը շարունակում է հաղթարշավը
Աջակցիր «Ա1+»-ինԱրգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը շարունակում է հաջող հանդես գալ Մոնտե Կառլոյում ընթացող Rolex Masters-2010 խոշոր մրցաշարում:
1/8 եզրափակիչում նա վստահ հաղթեց իսպանացի թենիսիստ Թոմի Ռոբրեդոյին` 6:3, 6:4: Հաջորդ փուլում Նալբանդյանը կհանդիպի Նովակ Ջոկովիչի (Սերբիա) հետ, որը առաջին համարի տակ է հանդես գալիս այս մրցաշարում: Աշխարհի 2-րդ ռակետը մինչ այդ հեշտությամբ հաղթահարել է առաջին երկու արգելքները` հաղթանակներ տոնելով բոլոր խաղափուլերում:
Դավիդ Նալբանդյանն ու Նովակ Ջոկովիչը միմյանց հետ կհանդիպեն 4-րդ անգամ: Նախորդ երեք մրցախաղերից երկուսում հաղթել է սերբ թենիսիստը, իսկ մեկում` Դավիթը: Նրանց վերջին մրցավեճը կայացել էր 2008 թ, Լոնդոնի մրցաշարի կիսաեզրափակիչում, որն ավարտվել էր Ջոկովիչի վստահ հաղթանակով` 6:1, 6:0: