Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայհոյել է մրցավարին

Սպորտ

Ապրիլի 15-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի
կարգապահական կոմիտեի հերթական նիստը: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքէջը:

Կարգապահական կոմիտեն որոշեց.

1. «Շիրակ» - «Գանձասար» խաղին «Շիրակ» թիմի Ֆուտբոլիստ Արարատ Հարությունյանին հեռացման (նույն խաղում 2 զգուշացում ստանալու) համար որակազրկել 1 խաղով, «Շիրակ» ակումբին տուգանել 25000 դրամով:

2. «Շիրակ» - «Գանձասար» խաղը հյուրերի թիմի պատրաստ չլինելու
պատճառով ուշ սկսելու համար, «Գանձասար» ակումբին տուգանել 25000 դրամով:

3. «Ուլիս»-«Բանանց» խաղին «Բանանց» թիմի տնօրեն Արմեն Գրիգորյանի` խաղից հետո մրցավարին հայհոյելու և սպառնալու համար ակումբին տուգանել 100 հազար դրամով:

4. «Փյունիկ-3» - «Բանանց-2» խաղին «Բանանց-2» թիմի բժիշկ Արթուր Մուրադյանին, չհայտավորված լինելով` տեխնիկական գոտում գտնվելու համար, «Բանանց» ակումբին տուգանել 20000 դրամով: