Օբաման պայման է դրել
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման պատրաստվում է ներկա լինել այս ամռանը ՀԱՀ-ում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, բայց մեկ պայմանով, եթե ԱՄՆ-ի հավաքականը դուրս գա եզրափակիչ:
Այդ մասին հայտարարել է ՀԱՀ-ի պետքարտուղար Նկոանա-Մաշաբանեն, ում իր հերթին տեղեկացրել էր այդ երկրի նախագահ Ջեյկոբ Զուման, որը Վաշինգտոնում տեղի ունեցած միջուկային անվտանգության համաժողովի ժամանակ կարճատեւ զրույց էր ունեցել Օբամայի հետ:
Ինչպես տեղեկացնում են հարավաֆրիկյան լրատվամիջոցները, ամերիկացիները 9-րդ անգամ են մասնակցելու ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին, եւ մինչ այդ նրանք ոչ մի անգամ չեն կարողացել մտնել եզրափակիչ (ԱՄՆ-ի հավաքականը առավել հաջող հանդես է եկել 1930 թ առաջնությունում` գրավելով 3-րդ տեղը), ուստի ԱՄՆ-ի նախագահի այցը ՀԱՀ այնքան էլ իրատեսական չէ: