Բացել լրահոսը Փակել լրահոսը
maxresdefault
A A
Քաղաքականություն

Իշխանության ազդեցությունը դատական համակարգի վրա զրո է․ ԲԴԽ անդամ (տեսանյութ)

Չի բացառվում, որ մինչեւ քվեարկությունը նոր թեկնածուներ ի հայտ գան, ինչպես նաեւ լինեն հրաժարվողներ: Այս մասին, այսօր՝ մինչ Դատավորների ընդհանուր ժողովը լրագրողների հետ զրույցում նշեց ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանը․

«Իհարկե, նախապես բոլոր դատավորները տեղյակ ենպահվել, որ եթե ուզում են առաջադրվել, լավ կլինի, մինչեւ երեկ առաջադրվեին, որ քվեաթերթիկում անունները լինի: Ամեն դատավոր պետք է քվեարկի իր նախընտրությամբ, ԲԴԽ-ում միասնական քվերակելու պայմանավորվածություն չկա»,-ասաց նա:

Հարցին, թե քաղաքական իշխանության ազդեցությունը կա՞ ԲԴԽ-ի եւ ընդհանրապես դատական իշխանության նկատմամբ, Մակյանը պատասխանեց.

 «Իշխանության կամ իշխանության մեջ գտնվող որեւէ անձի ազդեցություն զրո է. ես սա ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում: Բացարձակ որեւէ միջամտություն չկա: Բնականաբար, դատավորները վակուումում չեն ապրում, հանրային ճնշումներ, միգուցե մամուլի հրապարակումներ, կարծիքներ կարող են լինել, որ ասենք, դատավորը նայի, տեսնի եզրահանգումներ անի: Բայց ամեն դատավորի անձնական քաջության ու խիզախության հետ է կապված անկախ որոշումներ կայացնելը»:

Մակյանը չժխտեց, որ քաղաքական իշխանությունից կան ազդակներ, որ դատական համակարգը պետք է անկախ գործի։

Հիշեցնենք, որ այսօր Դատավորների ընդհանուր ժողովը պետք է ընտրի ինչպես ՍԴ դատավորի թեկնածու, այնպես էլ ԲԴԽ դատավոր անդամ:

Տեսանյութը՝ Factor.am-ի