Բացել լրահոսը Փակել լրահոսը
F4D8AED8-46A5-463A-9BDD-72951F84A351_w1023_r1_s
A A
Հասարակություն

Կորոնավիրուսի հասցրած ֆինանսական խնդիրները ամերիկացիներին (տեսանյութ)

Ամերիկայի ձայն

Համաճարակի պատճառով ԱՄՆ-ի բնակչությանն օգնելու համար դաշնային կառավարության ծրագիրն ավարտվելու դեպքում տասնյակ միլիոնավոր մարդիկ կարող են կանգնել անելանելի իրավիճակի առջեւ: Օրինակ այժմ շատերի մոտ կուտակվում են կորոնավիրուսով հիվանդանալու արդյունքում բժշկական ծախսերն ու պարտքը: Նրանցից Աիշա Բրաունը կոմայի մեջ էր հայտնվել ու մեկ ամիս մնացել հիվանդանոցում: Փրկության ճակատ կազմակերպությունն օգնել է նրան մուծելու համար էլեկտրականության ծախսերը, եւ այժմ այն մի շարք կազմակերպություններից է, որոնք կոնգրեսականներին հորդորում են ընդունել նոր օրենք նոր օգնության ծրագրի մասին: Նախորդ նախագծի համաձայն 2 տրիլիոն դոլար էր դուրս գրվել յուրաքանչյուր անհատի միանվագ 1200 դոլար հատկացնելու համար: Հանրապետական սենատորներն այժմ հայտարարում են եւս 1 տրիլիոն հատկացնելու իրենց որոշման մասին: Ըստ այս ծրագրի շաբաթական կհատկացվի 200-ական դոլար, ինչը դեեմոկրատները բավարար չեն համարում ու պահանջում են հատկացումների ծավալը հասցնել երեք տրիլիոնի:

Ու քանի դեռ կողմերը համաձայնթյան չեն գալիս, վարչակազմը քննարկում է կարճաժամկետ մի ծրագիր, որը միլիոնավոր ամերիկացիների համար կապահովի օգնություն, նախքան ուրբաթ օրը հին ծրագրի ժամկետը լրանալը:

Իսկ նրանք, ովքեր մեծ գումարներ են պարտք մնացել հիվանդանոցներին, փայփայում են հույս, որ կառավարությունը կհիշի նաեւ իրենց այս հոգսը վերացնելու մասին: