Բացել լրահոսը Փակել լրահոսը
շտապօգնություն
A A
Պաշտոնական

Կորոնավիրուսի հետեւանքով բուժաշխատող է մահացել՝ շտապօգնության բրիգադի բուժքույր

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպք է գրանցվել բուժաշխատողի մոտ:

«Առողջապահության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում շտապօգնության բրիգադի բուժքույր Սուսաննա Պարսամյանի մահվան կապակցությամբ: Շնորհակալություն ենք հայտնում երկար տարիների աշխատանքի համար, իսկ ընտանիքին, հարազատներին և ընկերներին` ուժ և համբերություն»: